Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաք Միլանում բազմահազարանոց խաղաղ ցույց է անցկացվել՝ ուղղված ռասիզմի գաղափարախոսության դեմ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարներն այսկերպ իրենց բողոքն են հայտնել Իտալիայի փոխվարչապետ Սալվինիի վարած քաղաքականության դեմ: Հաղորդվում է, որ նա թույլ չի տալիս, որ միգրանտների տեղափոխող մարդասիրական առաքելությունների նավերը մոտենան Իտալիայի ափերին: Նախնական հաշվարկներով՝ ռասիզմի դեմ անցկացվող այս ցույցի մասնակիցների թիվը հասել է 200 հազարի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման լայնածավալ ցույցեր օրերս տեղի են ունեցել նաև Գերմանիայի երկու՝ Բեռլին և Մյունխեն քաղաքներում: Դրանց համապատասխանաբար 240 հազար և 20 հազար մարդ է մասնակցել: