fbpx
Աշխարհ

Իտալիայում սմարթֆոններից կախվածության դեմ կպայքարեն պետական մակարդակով

Իտալիայում սմարթֆոններից կախվածության դեմ կպայքարեն պետական մակարդակով: Այս մասին հաղորդում է Europulse-ը:

Գլխավոր միջոցը, որն առաջարկում է կառավարությունը, այն է, որ իտալացիները կտեղեկանան այսպես կոչված նոմոֆոբիայի՝ no-mobile-phone phobia, այսինքն՝ առանց բջջային հեռախոսի մնալու վախի մասին:

Դրա համար ծրագրվում է ծնողների համար կրթական ծրագրեր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան վաղ տարիքում երեխաներին օգնել, ինչպես նաև թվային հիգիենա մտցնել դպրոցներում և համալսարաններում:

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ 15-20 տարեկան իտալացիները ստուգում են իրենց հեռախոսները օրական 75 անգամ, ընդ որում՝ 81%-ն օգտագործում է հեռախոսը քնելուց առաջ, ինչն անքնության և հոգնածության է հանգեցնում:

Եվրոստատի տվյալներով՝ իտալացիները կապված են սմարթֆոնների հետ ավելի շատ, քան մյուս եվրոպացիները: Այդ առումով առաջատար են նաև հույները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ