fbpx
Աշխարհ
23:30 13/11/2019

Իտալիայում վտանգի ամենաբարձր մակարդակն է սաստիկ անձրևների պատճառով

Իտալիայի հարավում վտանգի աձենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարփ անձրևների և ամպրոպների պատճառով: Այս մասին հաղորդել է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը։

Դեպարտամենտի տեղեկություններով՝ տարերքը հիմականում կմոլեգնի Սիցիլիայի արևելյան ծովեզերքին, ինչպես նաև Կալաբրիայի և Բազիլիկատայի հարավային մարզերում: Վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել հարավային Ապուլիայում, ըստ որում Ապենինների տարածքի մեծ մասում դեղին մակարդակ է գործում:

Նոյեմբերի 12-ին բարդ իրավիճակ կդիտվի նաև Վենետիկում: Ինչպես հայտնում են քաղաքի իշխանությունները, օրվա ընթացքում ջրի բարձրացման մակարդակը կհասնի 140 սանտիմետրի, այն դեպքում, երբ կրիտիկական նշագիծ է համարվում արդեն 130 սանտիմետրը:

TGCOM24 հեռուստաալիքի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով մի շարք քաղաքներում, այդ թվում Նեապոլում, Վենետիկում, Տարանտոյում, Լեչեում, Բրինդիզիում, Կատանձարոյում, Կատանիայում կփակվեն դպրոցները: Սաստիկ քամու և տեղատարափ անձրևների պատճառով սպասվում են երկաթուղային հաղորդակցության ընդհատումներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ