Իվան Ռակիտիչը ցանկանում է վերադառնալ «Սևիլիա»:
Ռակիտիչը տեղեկացրել է իր գործակալին, որ միակ ակումբը, որտեղ կցանկանա շարունակել կարիերան, դա «Սևիլիան» է:
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս և ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել նրան: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Սևիլիայում» Ռակիտիչը հանդես է եկել 2011-2014 թվականներին: