fbpx
Աշխարհ

Իվանիշվիլին ցույցի ցրման մասին հաջորդ օրն է իմացել․ Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած զարգացումների և ցույցի ցրման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին միայն հաջորդ օրն է իմացել: Այս մասին նա խոսել է դատախազությունում հարցաքննության մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում:

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Իվանիշվիլին է զանգել իրեն:

«Երկրորդ օրն է իմացել, ժամը չեմ հիշում: Այդ գիշերը չի իմացել: Հաջորդ օրը զանգահարեց, ես բացատրեցի, թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է Գախարիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ