«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին դատի է տվել միլանյան ակումբին: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
26-ամյա խաղացողը նպատակ է դրել հասնելու նրան, որ ինքը վերադառնա թիմի հիմնական կազմ, ինչպես նաև իրեն վճարվի 1,5 միլիոն եվրո փոխհատուցում:
Այս ամռանը իտալական ակումբը արգենտինացի ֆուտբոլիստին հայտնել էր, որ նա չի մտնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պլանների մեջ:
Իկարդին ինքը դեռևս ցանկանում է «Յուվենտուս» տեղափոխվել, սակայն թուրինյան ակումբը պաշտոնական առաջարկ չի արել: