Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ Իզաբելլա Աբգարյանը դուրս է գալիս ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից։
Նա ասաց, որ Աբգարյանը դիմում է ներկայացրել դուրս գալու համար։
Սարգսյանի խոսքով՝ Աբգարյանը շարունակելու է մնալ ավագանու անդամ և համապատասխան հանձնաժողովում շարունակելու է իր աշխատանքները։
