fbpx
ՏՏ

14:40 10/9/2019

Ջեկ Ման լքեց Alibaba-ի ղեկավարի պաշտոնը

Alibaba չինական ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեկ Ման պաշտոնապես թողել Է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը՝ այժմ գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Դենիել Չժանը: Ըստ Bloomberg-ի փորձագետների՝ չնայած ղեկավարի պաշտոնից հեռանալուն՝ Ջեկ Ման կշարունակի ծանրակշիռ դեր խաղալ ընկերության համար կարևոր որոշումներ ընդունելու հարցում:

Իր պաշտոնաթող լինելու մասին Ջեկ Ման հայտարարել էր դեռ 2018 թվականի սեպտեմբերին: Նա հիմնադրել է Alibaba-ն 1999 թվականին Հանչժոու քաղաքում: Ապա Ման ընկերությունը դարձրել է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, որն զբաղվում Է Էլեկտրոնային առևտրով և թվային վճարումներով:

Վերեվ