Ջեֆ Բեզոսը և նրա կինը պաշտոնապես ամուսնալուծվել են

Հրապարակող՝

Ջեֆ Բեզոսը և նրա կինը պաշտոնապես ամուսնալուծվել են

Ամենադիտվածներ

Ամազոնի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը և նրա կին Մաքենզին պաշտոնապես ամուսնալուծվել են: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրվել են հուլիսի 5-ին Վաշինգտոնի Քինգ շրջանի դատարանում՝ դատավորի կողմից:

Նշենք նաև, որ Ջեֆ Բեզոսի հետ ամուսնալուծությունից հետո Մաքենզին ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում: Նրա անձնական կարողությունը գնահատվում է 36,6 միլիարդ դոլար: Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկում նա զբաղեցնում է 22-րդ տեղը:

Իսկ Ջեֆ Բեզոսը աշխարհում առաջատարն է 114 միլիարդ դոլարի զուտ շահույթով:

Ամենաթարմ