fbpx
Մշակույթ

Ժամանակին այն արտագրել է Արտաշես Մաթևոսյանը, բայց հետո քարը կորած է համարվել. պատմաբան

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ոմն Մխիթարի (ՉԼ) 1281 թվակիր արձանագրությամբ քիվի շրջված այս քարը Արուճի տաճարի հյուսարևելյան կողմում է գտնվում։ Լավ կլինի, որ այն դուրս չմնա «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի Արագածոտնի հատորից։

Ժամանակին այն արտագրել է Արտաշես Մաթևոսյանը, բայց հետո քարը կորած է համարվել (մանրամասները՝ Կ. Մաթևոսյան, Արուճ, Երևան, 1987, էջ 63)։ Բանն այն է, որ տարվա այլ ամիսներին խոտը ծածկում է արձանագրությունը, բայց հիմա չորացած խոտը վառել են և վիմագիրը պարզ երևում է։ Լուսանկարել եմ երեկ»։

https://www.facebook.com/karen.matevosyan.5030/posts/1430917477089786

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ