fbpx
Աշխարհ

Ժամանակն է դադարել Twitter-ում գրառումներ անել քրգործերի մասին․ ԱՄՆ գլխավոր դատախազը՝ Թրամփին

ԱՄՆ արդարադատության նախարարության վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-յան գրառումները խոչընդոտում են գերատեսչության աշխատանքը։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը:

Գլխավոր դատախազի հայտարարությունը վերաբերում է Թրամփի՝ նախագահի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի գործի վերաբերյալ մեկնաբանություններին: Վերջինս մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու և 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործի հետաքննությանը խոչընդոտելու համար:

Ըստ Բարի՝ Թրամփը երբեք նրան այս գործի համար չի խնդրել որևէ բան անել, սակայն նրա հայտարարությունները, այդ թվում նաև Twitter սոցիալական կայքում նախարարության աշխատակիցների, գործը քննող դատավորների վերաբերյալ մեկնաբանություններն անհնարին են դարձնում աշխատանքը:

Գլխավոր դատախազի կարծիքով՝ ժամանակն է դադարել Twitter-ում գրառումներ անել քրեական գործերի մասին, որոնցով Արդարադատության նախարարությունն է զբաղվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ