fbpx
Սպորտ

Ջեյմս. Լեյկերսում սովորել են պարտվել, բայց ես սովոր չեմ դրան

«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Նյու Օրլեան Պելիկանսից» կրած պարտությունից հետո ակնարկել է, որ իր թիմակիցները փորձի պակաս ունեն:

«Վերջին տարիներին «Լեյկերսում» սովորել են պարտվել, բայց ես դրան սովոր չեմ: Ես երբեք չեմ կարողանա ընդունել պարտությունները:

Առաջնության 59-րդ խաղում «Նյու Օրլեանին» պարտվելիս ունեմ նույն զգացողությունները, ինչ առաջին խաղում «Հյուսթոնին» պարտվելու դեպքում էր: Այսպիսին եմ ես:

«Լեյկերսի» բասկետբոլիստներից շատերը չգիտեն՝ ինչպես պետք է դուրս գան փլեյ-օֆֆ, քանի որ երբեք նման արդյունքի չեն հասել: Նրանք պետք է հասկանան, որ անհրաժեշտ է շտապ ուղղել իրավիճակը: Կանոնավոր առաջնությունում ընդամենը 23 հանդիպում է մնացել»,- Ջեյմսի խոսքը մեջբերել է ESPN-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ