fbpx
Սպորտ

Ջեյմսն անզոր էր. Լեյկերսը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց

 

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Լոս Անջելես Լեյկերսը» հյուրընկալել է «Լոս Անջելես Կլիպերսին» և 105:113 հաշվով պարտություն է կրել:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որի ակտիվում գրանցվել է 27 միավոր, 6 արդյունավետ փոխանցում, 8 անդրադարձ, 1 բլոկ-շոթ:

Խաղարկող Ռեջոն Ռոնդոյի ակտիվում թրիփլ-դաբլ է գրանցվել՝ 24+12+10:

Լյուկ Ուոլտոնի թիմի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն էր, իսկ Դոկ Ռիվերսի թիմը տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը: Այժմ «Կլիպերսը» (37-29) 7-րդն էր Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Լեյկերսը» (30-34)եզրափակում է տասնյակը:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Մայամի Հիթ»-«Ատլանտա Հոուկս»՝ 114:113
«Բրուկլին Նետս»-«Դալաս Մավերիկս»՝ 127:88
«Սան Անտոնիո Սփյորս»-«Դալաս Մավերիկս»՝ 104:103
«Յուտա Ջազ»-«Նյու Օրլեան Պելիկանս»՝ 112:115
«Ֆինիկս Սանզ»-«Միլուոկի Բակս»՝ 114:105
«Սակրամենտո Կինգզ»-««Նյու Յորք Նիկս»՝ 115:108

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ