Հասարակություն

Ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը  00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ