fbpx
Խորհրդարան

Ջանջուղազյանը չբացառեց, որ կարող են հիպոթեքով տուն գնելիս սահմանափակել եկամտահարկի վերադարձը

Հունիսի 7-ին խորհրդարանում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեցին. Հայաստանում ներկայում գործում է կարգավորում, որի համաձայն՝ կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան գնելիս վարկի տոկոսագումարը կարելի է մարել եկամտահարկի հետվերադարձի միջոցով, որոշակի սահմանափակումներով։ Այս կարգավորումը նախատեսո՞ւմ եք սահմանափակել։

Նախարարը պատասխանելով հարցին՝ ասաց, որ ժամանակին սա ընդունվել է տնտեսական ու սոցիալական բնույթի աջակցության համար, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են չարաշահել։ Նա նշեց, որ շատերը գնում էին մեծ բնակարաններ, ու այդ դեպքում վերանում էր կարգավորման սոցիալական նպատակաուղղվածությունը, բյուջեից միջոցներ էին տրամադրվում ոչ կարիքավոր ընտանիքներին։

Հիմա նախատեսում են է՛լ ավելի սահմանափակել, թե ոչ՝ Ջանջուղազյանը չասաց։ Բայց և չբացառեց, որ եթե այդպիսի փոփոխության կարիք լինի, ապա դա չի ազդի այն մարդկանց վրա, որոնք ներկայում օգտվում են այդ համակարգով եկամտահարկի վերադարձից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ