fbpx
Աշխարհ

Ճապոնիայի կայսրը վերջին ծեսը կանի գահ բարձրանալուց առաջ

Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մեծ մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինն է ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ: Ինչպես հայտնել է Կայսերական պալատի վարչությունը, արարողությունը կավարտվի տեղի ժամանակով նոյեմբերի 15-ի մոտավորապես 03:00-ին:

Արաողությանը 670 հյուր է եկել, ներառյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նրա կաբինետի անդամները, խորհրդարանի երկու պալատների և Գերագույն դատարանի ղեկավարները: Նրանք բոլորը առանձին շենքում են և բուն արարողությանը ականատես չեն լինելու:

Դրան մասնակցելու համար 59-ամյա Նարուհիտո կայսրը ներկայացել է ձյունափայլ մետաքսե զգեստով, ինչպես վաղ միջնադարում: Արարողության ընթացքում նա կքայլի իր ճանապարհին հատուկ փռած պաստառով, ինչի խորհրդանշական նպատակն է պահպանել միապետին երկրային արատից:

Ծեսերի անցկացման համար կայսերական պալատի համալիրի արևելյան մասում հատուկ կառուցված է տարբեր մեծության շուրջ 40 շենք: Արարողության գլխավոր մասը տեղի կունենա երկու տաղավարում, որոնք խորհրդանշում են Ճապոնիայի արևելքն ու արևմուտքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ