Սպորտ

Ճապոնացի Օսական թարմացրել է ռեկորդը՝ տարեկան վաստակելով 37.4 միլիոն դոլար

2019 թվականի արդյունքների համաձայն, ճապոնացի ամենահաջողակ թենիսիստ Նաոմի Օսական կարողացավ շրջանցել Սերենա Ուիլյամսին, որն արդեն ավանդաբար համարվում էր ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

Ամերիկացին պահել է այս տիտղոսը վերջին չորս տարիներին, բայց այժմ 22-ամյա Նաոմիին հաջողվեց գերազանցել Սերենային:

Ճապոնուհու հասույթը կազմել է 37,4 միլիոն դոլար, ինչը գրեթե 1,4 միլիոն դոլարով ավելին է, քան Սերենայի եկամուտը 2019 թվականին:

Նշենք, որ ամենաշատ վաստակած թենիսիստուհիների ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է ռուս Մարիա Շարապովան, ով 2015-ին վաստակել է 29,7 միլիոն դոլար: Պատմության ընթացքում սա մարզիկների վարկանիշի մեջ երրորդ արդյունքն է:

Օսական 29-րդ տեղում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային ցուցակում:

Հիշեցնենք, որ Օսական US Open-2018 և Australian Open-2019 մրցաշարի հաղթող է: WTA վարկանիշում, բարձրացող արևի երկրի ներկայացուցիչը, ներկայումս տասներորդ հորիզոնականում է:

Աղբյուրը՝ sport.ru։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ