fbpx
Գիտություն

Ճապոնացիները թռչող տներ են ստեղծել

Ճապոնիայում տներ են ստեղծել, որոնք երկրաշարժի ժամանակ կարող են մի քանի սանտիմետր բարձրանալ և այդ դիրքում մնալ մինչև ստորգետնյա ցնցումների դադարումը։

Այդ տեխնոլոգիան մշակվել էր դեռևս անցյալ տասնամյակում, սակայն ծագող արևի երկրում դրան սկսեցին ուշադրություն դարձնել 2011թ․ կործանարար երկրաշարժից հետո։

Air Danshin Systems Inc.- ի դիզայներների կողմից մշակված համակարգը ենթադրում է ուժեղ օդային բարձի առկայություն, որը թույլ է տալիս, որ տունը անհրաժեշտության դեպքում որքան հարկավոր է կախված մնա գետնից վեր:

Նման բարձի հաստությունը ընդամենը մի քանի սանտիմետր է, բայց դա լիովին բավարար է երկրաշարժի վնասները մի քանի անգամ կրճատելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ