fbpx
Աշխարհ

Ճապոնական ծով տեղանունը գործածելու համար Կորեայում 3 կազմակերպություն նախազգուշացում է ստացել

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արևելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունը գործածելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Սեուլում անցկացված ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունը։

«Նախագահը խիստ նախազգուշացում է արել համապատասխան գերատեսչություններին»,-նշել է նա:

Կո Մին Չժունի խոսքով՝ կառավարությունը հետաքննություն է անցկացնում, որի արդյունքներով կձեռնարկվեն կարգապահական բնույթի միջոցներ: Խոսքը երեք կազմակերպության մասին է, որոնք ենթարկվում են Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությանը:

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն 20-րդ դարի 90-ական թվականների սկզբից ի վեր պահանջում էին Ճապոնական ծովը վերանվանել Արևելյան: Միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպությունը Տոկիոյին կոչ է անում Սեուլի և Փհենյանի հետ փոխզիջման հասնել այդ խիստ հիվանդագին խնդրի շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ