fbpx
Աշխարհ

Ճապոնական ընկերությունը գնդաձև, անօդաչու թռչող սարք է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճապոնական NTT Docomo ընկերությունը Ամստերդամում կայացած IBC 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել է գնդաձև անօդաչու թռչող սարք՝ հիմնված է հելիումով գնդակի վրա։ Այս մասին տեղեկացնում է LIGA.net-ը:

Ի տարբերություն այլ անօդաչուների, որոնք բալոններ են օգտագործում, այս անօդաչուն ուլտրաձայնային թրթռանքների օգնությամբ է շարժվում։ Դրանք վերարտադրում են սարքի կողքերին տեղակայված հատուկ «շարժիչները»:

Դրոնը կառավարվում է սովորական հեռակառավարման վահանակի միջոցով: Փորձարարական մոդելը կարողանում է աշխատել առանց մի քանի ժամ լիցքավորվելու և միանգամայն լուռ: Դրոնին կարելի է նաև ամրացնել գնդաձև էկրան՝ համերգների և միջոցառումների ժամանակ: Բացի այդ, կարելի է նաև տեսախցիկ տեղադրել և օգտագործել վերևից տեսահսկողության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ