fbpx
Աշխարհ

Ճապոնիան էսկադրային ականակիր կուղարկի Օմանի ծոց

Ճապոնիայի կառավարությունն Օմանի ծոցի գոտի կուղարկի Ինքնապաշտպանության ուժերի էսկադրային ականակիր: Այդ մասին հաղորդել է տեղի հեռուստատեսությունը:

Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 27-ին նախարարների կաբինետի նիստում:

Բացի էսկադրային ականակրից՝ ծոց կուղարկեն պարեկային ինքնաթիռ՝ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման համար: Պարեկման գոտին սահմանափակված է Արաբական ծովի հյուսիսային մասով և Ադենի ծոցով:

Նշվում է, որ նավն ու ինքնաթիռը չեն մտնի Հորմուզի նեղուց կամ Պարսից ծոց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ