fbpx
Աշխարհ

Ճապոնիան պաշտպանության ոլորտում ռեկորդային ներդրումներ է կատարում

Ճապոնիայի պաշտպանական ծախսերը եկող տարի ռեկորդային կլինեն, քանի որ երկիրն ամրապնդում է ռազմական միությունն ԱՄՆ-ի հետ և գնում է ամերիկյան թանկարժեք զենք Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների աճի համատեքստում: Այս մասին տեղեկացնում է AP-ը։

Պաշտպանության նախարարության 5,32 տրլն իենի ($50,3 մլրդ) հայտը գերազանցում է ծախսերը 1,2 տոկոսով՝ ընթացիկ տարվա համեմատ։ Ընդ որում՝ ծախսերը կարող են աճել, եթե Ճապոնիան համաձայնի վճարել երկրում ամերիկյան զորքերի տեղակայման համար։

Նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմամբ Ճապոնիան գնում է թանկարժեք ռազմական սարքավորումներ, որպեսզի նվազեցնի ԱՄՆ-ի հետ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը և ամրապնդի համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Խոշոր գնումների մեջ են վեց F-35B կործանիչները՝ 14 մլրդ իեն ($132 մլն) արժեքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ