fbpx
Աշխարհ

Ճապոնիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են

Երկուշաբթի հրապարակված վերջնական արդյունքների համաձայն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան հաղթել է երկրի խորհրդարանի Խորհրդականների վերին պալատի ընտրություններում, սակայն չի կարողացել ստանալ տեղերի 2/3-ը, որոնք անհրաժեշտ են Սահմանադրության վերանայման համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և Կոմեյտո կուսակցության կոալիցիան Խորհրդականների պալատում ընդհանուր առմամբ ստացել է 141 տեղ, իսկ ընդդիմությունն ու մյուս կուսակցությունները՝ 104 տեղ:

Ընտրություններից առաջ իշխող ճամբարն ուներ 147 տեղ, իսկ ընդդիմությունը 90, թափուր էր մնում հինգ տեղ: Այսպիսով, ընդդիմությունմ ամրապնդել է իր դիրքերը խորհրդարանի վերին պալատում:

Վերին պալատի ընթացիկ ընտրությունների արդյունքներով վարչապետը հայտարարել է, որ ընտրողները կողմ են արտահայտվել քաղաքական կայունությանը:

«Կարծում եմ, որ մենք ժողովրդից երկրի մանդատ ենք ստացել, որպեսզի խթանենք քաղաքական կայունության հիման վրա միջոցները և հենվելով դրա վրա՝ դիվանագիտություն իրականացնենք և պետության շահերը պաշտպանենք: Մենք ցանկանում ենք արդարացնել այդ ակնկալիքները»,-ասել է վարչապետը:

Իր հերթին ընդդիմադիր Սահմանադրական Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն հայտարարել է, որ ստորին պալատի հաջորդ ընտրություններում ընտրողները կկարողանան երկրում փոփոխությունների հասնել:

Կիրակի անցկացված քվեարկության ընթացքում ընտրվել են վերին պալատի 124 նոր անդամներ, 50-ը՝ կուսակցական ցուցակներով ու 74 մեծամասնական ընտրակարգով: Վերին պալատում իշխող կոալիցիան ստացել է 71 տեղ, ընդդիմությունը՝ 53 տեղ:

Ճապոնիայի կառավարության տվյալներով, ներկայիս ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 48,8 տոկոս: Ամենացածր մասնակցությունը եղել է 1995 թվականի ընտրություններին, երբ քվեարկել է ընտրողների միայն 44.4 տոկոսը:

Վերին պալատում տեղերի երկու երրորդը իշխող կոալիցիային անհրաժեշտ են երկրի սահմանադրության փոփոխությունների անխոչընդոտ հավանության համար: Փոփոխությունները պետք է ընդունվեն նաև Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների ստորին պալատի օրենսդիրների երկու երրորդի կողմից, որտեղ փոփոխությունների կողմնակիցներն ունեն տեղերի անհրաժեշտ թիվը:

Բացի այդ, հիմնական օրենքը փոխելու համար կպահանջվի երկրի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը համազգային հանրաքվեում:

Աբեի կառավարությունը, մասնավորապես, իր աջակիցների հետ փորձում է հասնել երկրի Սահմանադրության մեջ ինքնապաշտպանության հիշատակմանը, որ ոչ ոք դրանց գոյությունը չկարողանա անվանել հակասահմանադրական:

Միևնույն ժամանակ, հարևան երկրները, առաջին հերթին, ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բազմիցս արտահայտել են մտավախություններ, որ Տոկիոն փորձում է հասնել ճապոնական ռազմականացման վերականգնմանը, որից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժել է կորեացի ժողովուրդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ