fbpx
Աշխարհ

Ճապոնիային 2 նոր թայֆուն է մոտենում

Երկու նոր թայֆուն է մոտենում Ճապոնիայի ափերին, որտեղ դեռ չեն ավարտվել նախորդ թայֆունի՝ «Հագիբիսի» հորդ անձրևներից առաջացած հեղեղումների և սողանքների հետևանքների վերացման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Life-ը՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությանը։

Ինչպես սպասվում է, այս սեզոնում քսաներորդ թայֆունը՝ «Նեոգուրին», կհարվածի հարավարևմտյան ափին և Տոկիոյին հոկտեմբերի 22-ի առավոտյան։

Քամու արագությունը կհասնի 45 մետր վայրկյանի, թայֆունի կենտրոնում ճնշումը կկազմի 985 հեկտոպասկալ (սնդիկի սյան 739 միլիմետր)։

Եվս մեկ թայֆուն՝ «Բուալոյը», ճապոնական դասակարգմամբ՝ 21-րդը, նույնպես գալու է հարավից և Ճապոնիայի արևելք կհասնի հոկտեմբերի 26-ի գիշերը։ Քամու արագությունը կարող է հասնել 50 մետր վայրկյանի, ճնշումը կենտրոնում կկազմի 970 հեկտոպասկալ (սնդիկի սյան 727 միլիմետր)։

Մի քանի օր առաջ Ճապոնիայի կենտրոնում տեղի էր ունեցել վերջին մի քանի տասնամյակում ամենաուժեղ թայֆունը՝ «Հագիբիսը», որն ուղեկցվում էր փոթորկոտ քամիներով և հորդ անձրևներով։ Դրա զոհ դարձավ 79 մարդ, ևս տասը հոգի մինչև այժմ համարվում է անհետ կորած, տուժածների թիվը մոտենում է 400-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ