fbpx
Մշակույթ

Ճապոնիայում այրվում է 600-ամյա Սյուրի ամրոցը

Այսօր վաղ առավոտից այրվում է Ճապոնիայի Օկինավա կղզում գտնվող Սյուրի (Shuri) ամրոցը: Գրեթե հողին են հավասարվել ամրոցի հիմնական շենքը, ինչպես նաև հյուսիսային և հարավային կառույցները: Տեղեկությունը հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները։

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն:

Ամրոցը շուրջ 600 տարի Ռյուկյու թագավորների նստավայրն է եղել: Այն ամբողջությամբ ավերվել է 1945 թ.-ին՝ Օկինավայի ճակատամարտի ժամանակ: Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են միայն 1990-ականներին:

2000 թվականից ամրոցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ