Աշխարհ

Ճապոնիայում ռեկորդային պաշտպանական բյուջե է սահմանվել

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ռեկորդային պաշտպանական բյուջեն, որը ներառում է ամերիկյան անտեսանելի կործանիչների գնում, ինչպես նաեւ ֆինանսավորում կործանիչների սեփական ծրագրի մշակման հետազոտություններ:

2020-ի ֆինանսական տարում 5,31 տրիլինո իեն (48,6 մլրդ դոլար) պաշտպանական բյուջեն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Ճապոնիայում պաշտպանական ծախսերն աճել են ընդհանուր առմամբ 13 տոկոսով 2013 թվականից:

Ծրագրում ամենաթանկ գնումների թվում են Lockheed Martin Corp ընկերության F-35 կործանիչները: 2020-ի բյուջեի համաձայն՝ Ճապոնիան պետք է գնի F-35B 6 անտեսանելի կործանիչներ 79,3 մլրդ իենով (725 մլն դոլար):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ