fbpx
Էկո

Ճապոնիայում թայֆունի պատճառով չեն գործում Hitachi և Panasonic գործարանները

Ճապոնական խոշորագույն էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Hitachi և Panasonic գործարաններն արդեն չորրորդ օրն է՝ չեն գործում։ «Հագիբիս» ավերիչ թայֆունը ջրով է լցրել այդ գործարանների շինությունները: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Բացի դրանից՝ ջրհեղեղներից տուժել է Կորիյամ քաղաքում տեղակայված արդյունաբերական խոշոր հանգույցը, որտեղ կենտրոնացած է Ճապոնիայի արտադրական ձեռնարկությունների հիմնական մասը, որոնք նույնպես չեն գործում:

Կորիյամա քաղաքում հեղեղվել է քաղաքային ավտոպարկը, արդյունքում երթևեկությունը դադարեցվել է շուրջ 70 երթուղով:

Ճապոնիայում «Հագիբիս» ավերիչ թայֆունի զոհերի թիվը հասել է 75-ի, ևս 11-ը համարվում է անհետ կորած։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ