fbpx
Աշխարհ

Ճապոնիայում թայֆունի հետևանքով 50 հազարից ավելի տուն առանց լույսի է մնացել

Ճապոնիայի Օկինավա և Կյուսյու հարավային երկու կղզիներում առնվազն երեսուն մարդ է տուժել «Տապա» թայֆունի հետևանքով։ Այս կղզիներին բաժին է ընկել այս տարվա 17-րդ հիմնական հարվածը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հրշեջ պահպանության ընդհանրացված տվյալները։

Կյուսյուում 50 հազար տուն մնացել է առանց լույսի, իսկ Հոնսյու գլխավոր կղզու Յամագուտիի պրեֆեկտուրայում՝ 9 հազար:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, «Տապա» թայֆունն այժմ անցնում է Ճապոնական ծովի վրայով և շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ: Սեպտեմբերի լույս 24-ի գիշերն այն կարող է մոլեգնել Ճապոնիայի Հոկայդո ամենահյուսիսային կղզում:

Օդերևութաբանները հայտնում են, որ թայֆունն աստիճանաբար կորցնում է ուժը: Մինչդեռ «Տապա» թայֆունը մարդկային կյանք է խլել Հարավային Կորեայում, ինչի մասին սեպտեմբերի 23-ին հայտնել է հանրապետության Տարերային աղետների, արտակարգ իրավիճակների և աղետների կենտրոնական շտաբը: Տուժել է 26 մարդ։

Երկրի հարավային շրջաններում, որտեղ մոլեգնել է տարերքը, կան ավերածություններ, նշվում է, որ խափանվել են էլեկտրականությունն ու ջրի մատակարարումը: Խախտումներ են գրանցվել նաև տրանսպորտի աշխատանքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ