Ջավախքում կբացվի նոր երկու «ԱրՄաթ»։ Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը:
Այս մասին հայտնում են Akhaltskha-ից։
Նշվում է, որ հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա «ԱրՄաթի» պաշտոնական բացում Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում:
Այժմ Նինոծմինդայի «ԱրՄաթ» է հաճախում 105, Օլավերդ՝ 48 երեխա։

