Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ:
Պաստառների վրա ներկայացված են հայաստանաբնակ, ծնունդով Ջավախքից զինվորների լուսանկարները, որոնք նահատակվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում:
Խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել մեկ շաբաթվա ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցող դրամահավաքի և այլ նյութական օգնության արդյունքները: Նշվում է, որ դրանից հետո հավաքագրումը կշարունակվի:
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով կմեկնեն դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ տեղի կունենա համընդհանուր աղոթք և մոմավառություն:
