Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը չեղարկել է Ջազի միջազգային օրվա միջոցառումը

Երևանի քաղքապետարանը մերժել է Ջազի հայկական ասոցիացիային՝ Երևանում Ջազի միջազգային օրն անցկացնելու նախաձեռնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը:

«Հարգելի՛ երևանցիներ և Երևան քաղաքի հյուրեր: Ջազի Հայկական Ասոցիացիայի կողմից նախապես հայտարարված ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա 10-րդ հոբելյանին նվիրված միջոցառումը Սիրահարների այգում չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – գրել է նա:

Ջազի միջազգային օրը Երևանում անցկացվում է 2012 թվականի ապրիլի 30-ից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ջազի կնքահայր Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ապրիլի 30-ը հռչակեց Ջազի միջազգային օր: Առաջին իսկ տարվանից ջազի միջազգային տոնին միացել է նաև Երևանը, 9 տարի այն ֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանը, իրականացրել է Ջազի հայկական ասոցիացիան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ