fbpx
Մշակույթ

Ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում նվագախումբը կներկայացնի Jazz Versions of Classical Music խորագրով ինքնատիպ ջազ երեկոն:

Նվագախմբից հայտնում են, որ ղեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը կկատարի մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:

Մասնավորապես, կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝  նոր և ինքնատիպ մոտեցմամբ: Նման համերգների ձևաչափն ընդունված և սիրված է ամբողջ աշխարհում:

«Այս համերգային երեկոյով կտրվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ի դեպ, նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով»,-նշում են նվագախմբից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ