fbpx
Աշխարհ

Ջեֆ Բեզոսը Պենտագոնի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել

Մենք պատրաստվում ենք աջակցել ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը։ Այս մասի, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտարարել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նշենք, որ մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերություններ հրաժարվում են աշխատել Պենտագոնի հետ:

«Ես կարծում եմ, որ եթե խոշոր տեխնոլոգիաները հեռանան Պաշտպանության նախարարությունից, այդ կառույցը լուրջ խնդիրներ կունենա»,-ասել է Բեզոսը:

Ավելի վաղ ՊՆ-ի հետ պայմանագրի համար մրցող տեխնոլոգիական ընկերությունները բախվել են խնդրի հետ: Project Maven անունով Պենտագոնի պաշտպանության ծրագիրը դժգոհություն էր առաջացրել Google-ում, որը պայքարում էր այդ պայմանագրի համար: Որոշ աշխատակիցներ դեմ էին արտահայտվել տեխնոլոգիաները ռազմական նպատակներով կիրառելուն: Արդյունքում Google-ը հրաժարվել էր մասնակցել մրցույթում: Այդպիսի  բողոքի ալիք բարձրացել էր նաև Amazon-ի աշխատակիցների շրջանում։

Բեզոսը հայտարարել էր, որ սատարել է աշխատակիցներին, որոնք ունեն այդպիսի հայացքներ՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է ընկերության ղեկավարությունից, որը պետք է խորհուրդ տա, թե ինչպիսի ծրագրեր է անհրաժեշտ իրագործել, և որոնք պետք չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ