fbpx
Աշխարհ

Ջեկի Չանը հորդորել է դերասաններին պայքարել աղքատության դեմ

Դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և երգիչ Ջեկի Չանը դերասաններին հորդորել է պայքարել աղքատության դեմ: Ինչպես գրում է China Daily թերթը, Չինաստանի ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի՝ մարտի 13-ին Պեկինում ավարտված նիստում Ջեկի Չանը վերստին կոչ է արել դերասաններին՝ «հասարակության մեջ իրենց ազդեցությունն օգտագործել աղքատությունն արմատախիլ անելու պայքարում»:

Անցած ամռանը Ջեկի Չանը մասնակցել էր Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության Star Lights մշակութային ծրագրին, որն ուղղված էր աղքատ ավաններից ու գյուղերից տաղանդավոր երիտասարդությանն օգնելուն: Ապա նա հյուրախաղերի էր մեկնել Չինաստանի ներքին շրջաններ, որտեղ մշտապես խոսել է չինական գյուղում տնտեսական հետամնացությունը հաղթահարելու կարևորության մասին: Մինչ այժմ նա մոտավորապես երեք տասնյակ «ագիտբրիգադ» է կազմակերպել, որոնք եղել են չինական մի ամբողջ շարք աղքատ գավառներում: Ջեկի Չանի հետ միասին այդ ծրագրին մասնակցում են նաև ժամանակակից չինական, հոնկոնգյան և ամերիկյան կինեմատոգրաֆի մյուս աստղերը, ինչպիսիք են Ու Ցզինը (Գայլերի պատերազմը-2») և Լի Բինբինը («Մեգ», «Չարի կացարանը», «Տրանսֆորմերները»): Ջեկի Չանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ