ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook֊ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունից:
«Քանի որ այս կտորը ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ է ունեցել, հարկ եմ համարում տեսագրությունը տեղադրել այստեղ:
Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու հարցի էությունը:
Նաև խոսեցինք «ժանգոտ կուզովների» հետ մեր կապվածության հարցի մասին»,- գրել է վարչապետը: