Ջենի Գարթը նոր հուշագրությունում բացահայտում է կյանքի դժվարին փուլերը

Հրապարակող՝

Jennie Garth

Ամենադիտվածներ

Դերասանուհի Ջենի Գարթը հանրությանն է ներկայացրել իր կյանքի ամենադժվարին փուլերը՝ անկեղծանալով դեպրեսիայի, թմրամիջոցների հետ կապված խնդիրների և սթափության ճանապարհի մասին։ Ապրիլի 14-ին լույս տեսնող «Ես ընտրում եմ ինձ. հալածելով ուրախությունը, գտնելով նպատակը և ընդունելով վերագյուտը» խորագրով հուշագրությունում 54-ամյա աստղը պատմում է «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալի համաշխարհային հռչակի բերած մեկուսացման և հոգեկան առողջության հետ կապված դժվարությունների մասին։

Գարթը նշում է, որ հայտնիության հանկարծակի ալիքը նրան ստիպել է փակվել իր մեջ, ինչը հանգեցրել է ինքնագնահատականի կորստի։ Ամենադժվար պահերից մեկը դերասան Փիթեր Ֆաչինելիի հետ ամուսնալուծությունն էր, որի ընթացքում դերասանուհին օգտագործել է ալկոհոլ և դեղահաբեր՝ հոգեվիճակը կարգավորելու համար, ինչի արդյունքում ստիպված է եղել դիմել բժշկական օգնության և անցնել վերականգնողական բուժում։

Ներկայումս Գարթը գտնվում է ներդաշնակության մեջ, ապրում է սթափ և հանգիստ կյանքով՝ իր ամուսնու՝ Դեյվ Աբրամսի հետ։ Նա ընդգծում է, որ «Ես ընտրում եմ ինձ» կարգախոսը, որը նրա հայտնի հերոսուհու՝ Քելլի Թեյլորի խոսքերն են, այժմ դարձել է իր կյանքի հիմնական սկզբունքը։ Դերասանուհին նշում է, որ մարդկանց հաճոյանալու ձգտումից հրաժարվելը նրան օգնել է գտնել սեփական ինքնությունն ու հոգեկան հանգստությունը։

Ամենաթարմ