Աշխարհ
04:00 09/04/2020

Ջեք Ման բժշկական օգնություն է տրամադրել Աֆրիկյան երկրներին

«Ալիբաբա» ընկերության հիմնադիր Ջեք Ման Twitter-ի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Աֆրիկայի 54 երկրների օգնությունը ճանապարհին է։

«Մեր երկրորդ նվիրատվությունը Աֆրիկայի 54 երկրներին ճանապարհին է։ Այն ներառում է 500 օդափոխիչներ, 200 հազար պաշտպանիչ համազգեստներ և դեմքի պաշտպանության վահաններ, 2 հազար ջերմաչափեր, 1 միլիոն տամպոններ ու հավելյալ փաթեթներ, ինչպես նաև 500 հազար ձեռնոցներ։ Շնորհակալություն ձեր գործընկերության համար, ապահով մնա Աֆրիկա՜»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ