fbpx
Հասարակություն

Ջերմաստիճանը կհասնի +42-ին․ Սահարային տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 16-ից 20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հղում կատարելով նույն ՀՄԿ-ին։

Նա նշում է, որ ջերմաստիճանը բարձրանալու է 14-ից 16 աստիճանով։

Նշվում է նաև, որ հուլիսի 19-ից 20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնելու է +40․․․+42 աստիճանի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ