fbpx
Հասարակություն

Ջերմաստիճանի բարձրացում 4-5 աստիճանով

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 12-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում՝ 

Մայիսի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ