fbpx
Էկո

Ջերմուկցիներն իրականացնում են իրենց հիմնարար իրավունքները. Նազենի Վարդանյան

Բնապահպան-իրավաբան Նազենի Վարդանյանը այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին, նշեց. «Ջերմուկցիներն իրականացնում են իրենց հիմնարար իրավունքները, պաշտպանում են իրենց հիմնարար իրավունքները։ Սա նախատեսված է Սահմանադրութամբ, որ յուրաքանչյուր ոք պատրաստ է պահպանել շրջակա միջավայրը»:

Բնապահպանը հավելեց. «Ես սա ասում եմ, որ իրավապահ մարմիններն իմանան՝ եթե որևէ գործողություն ցանկանան անել, դա կլինի, որ խոչընդոտում են մարդկանց կատարել իրենց սահմանադրական պարտականություններ, ինչը խախտում է սահմանադրական, միջազգային նորմերով նախատեսված հիմնարար իրավունքներ»։

Ասուլիսին ներկա աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասաց, որ հեղափոխությունը չեն արել 15 հոգով, այլ հեղափոխությունն արել է ժողովուրդը, որի մի մասն էլ ակնկալիք է ունեցել, որ հանքարդյունաբերության ոլորտում կլինեն շատ լուրջ հեղափոխական փոփոխություններ, Խորհրդային միության ժամանակվանից շահագործվող հանքավայրերը կբերվեն այն վիճակին, որ դրանց վնասները գոնե կմեղվեն այն աստիճանի, որ համատեղելի կլինի մարդու կյանքի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ