fbpx
Էկո

Ջերմուկ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից․ Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.

«Համառ լուրեր են պտտվում, որ Ջերմուկ համայնքի ակտիվ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից։

Եղանակները չնշեմ, բայց դրանք կիրառվել են նաև մերժվածների ժամանակ ու միշտ եղել են տեղական իշխանիկներ, գործարարներ և այլ շերտեր, որոնք կատարել են այդ սև գործերը։

Բայց դե չի անցնելու, հարգելիներս, իրավիճակ է փոխվել, անդառնալիության կետն էլ վաղուց անցել ենք բոլորս։

Այնպես, որ Ամուլսարը լեռ է, իսկ Ջերմուկն էլ ջրաբուժական և առողջարանային հայտնի քաղաք»:

Համառ լուրեր են պտտվում, որ Ջերմուկ համայնքի ակտիվ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի…

Geplaatst door Լևոն Գալստյան op Dinsdag 29 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ