fbpx
Հասարակություն

Ջերմուկի համայնքապետարանը հորդորում է տանիքների տակ մեքենաներ չկայանել

Ջերմուկի համայնքապետարանը ձյունածածկ մեքենաների լուսանկարներ է տարածել՝ հորդորելով տանիքների տակ ավտոմեքենաներ չկայանել:

«Հարգելի ջերմուկցիներ և հյուրեր, Ջերմուկի համայնքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում, զգուշացնում և հորդորում է անմիջապես տանիքների ներքևի հատվածում ավտոմեքենաներ չկայանել:

Եղանակային պայմանների հետևանքով կուտակվող ձյունը վտանգավոր է թե՛ անցորդների, թե՛ մեքենաների համար:

Հատկապես երեխաներին նշված տարածքներից զերծ պահեք: Տանիքների արգելապատնեշների ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շենքերի տանիքները հերթականությամբ ապամոնտաժվում են»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ