fbpx
Կրթություն

Ջեռուցման նորմերի խախտման դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ-ին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․

«Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։

Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով:

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

Նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:

Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից»:

https://www.facebook.com/hlib.am/posts/905506343523404?__cft__%5B0%5D=AZUtF8MRwZE5CG512PVFAl3RhlyrUlFXtuPnQECVkg94n3tB_uc9UnT_AHfa14r-QHuvvlI_ocdc94jH0KyZsyIaEFcHfHm8d0hVxQUHRxcpBE8892hmMUe3Z1WjMx5p9lXEj-95a3pVxLqwGDasLmOK&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ