Ժամանց
03:00 09/01/2020

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նոր կոմպոզիտորի անունը հայտնի է

Հանս Ցիմմերը, որը հեղինակել է «Անձրևի մարդը», «Գլադիատոր», «Սկիզբ», «Ինտերսթելլար» կինոնկարների երաժշտությունը, դարձել է Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի նոր կոմպոզիտորը: Այս մասին հաղորդում է Variety-ն:

Ավելի վաղ նոր Բոնդի համար երաժշտությունը պետք է գրեր Դեն Ռոմերը, որը «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագայի հետ միասին աշխատել է «Անցեղ գազանները» կինոնկարի և «Մոլագարը» սերիալի վրա: Սակայն պրոդյուսերական ընկերության հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով կոմպոզիտորը նախագծից հեռացել է ժապավենի՝ վարձույթ մտնելուց մի քանի ամիս առաջ:

Ցիմմերը սաունդթրեքների ամենապահանջված ստեղծողներից մեկն է Հոլիվուդում: Այժմ նա արդեն գրում է «Հրաշք-կինը. 1984», «Թոփ Գանա. Մևերիկ» և «Ավազաբլուրներ» ֆիլմերի երաժշտությունը:

007 գործակալի մասին նոր պատմությունը պետք է էկրան բարձրանա արդեն ապրիլի 9-ին:

Ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, հարկավոր է ավարտել փետրվարի կեսերին, հուսանք, որ նա կհասցնի:

Հանս Ցիմմերը 11 անգամ անվանակարգվել է «Օսկար» մրցանակի և այն ստացել է 1994 թվականին «Առյուծ արքա» ֆիլմի համար: «Ոսկե գլոբուսի» կրկնակի և «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ