Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որ չեն ծառայել հանրային շահին․ Ռուստամ Բադասյան

Հրապարակող՝

Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որ չեն ծառայել հանրային շահին․ Ռուստամ Բադասյան

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ:

Գրիգորյանը իր հայտնի նամակով պնդում է, որ խնդիրը չի կարող կարգավորվել Սահմանադրական դատարանի շրջանակում, և անհրաժեշտ է ՍԴ-ի դատարանակազմական գործիքին առչնություն ունեցող մի շարք մարմինների միջամտությունը:

Ազատություն Ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․

Ռուստամ Բադասյան․ – Ես կարծում եմ, որ խնդիրները խորքային են, և այդ խնդիրները առաջացել են ոչ թե Վահե Գրիգորյանի կամ ՍԴ տարբեր անդամների տարբեր կարծիքներով, կամ ՍԴ դատավորների, այլ խնդիրը առաջացել է այն ժամանակ, երբ որ Հայաստանում որոշվել է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որը չի բխել հանրային շահից, այլ անձնական շահը սպասարկելու նպատակ է հետապնդել, և այս գործընթացում որոշ անձինք իրենց անձնական շահը հետապնդելով այս կամ այն՝ իրենց համար բարենպաստ իրավիճակին են հասել: Ես կարծում եմ, որ ճգնաժամը առաջացել է այդ պատճառով առաջին հերթին:

«Ազատություն»․ – Այսինքն, Դուք ընդունում եք, որ ճգնաժամ կա:

Բադասյան․ – Ճգնաժամ կա էն պահից սկսված Հայաստանի Հանրապետությունում, երբ որ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որը չի ծառայել հանրային շահին:

Ամենաթարմ