Աշխարհ

Ժիրինովսկու քայլերը քննարկման առիթ կդառնան Պետդումայում

ՌԴ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը հունվարի 13-ին՝ խորհրդարանի աշխատանքի վերսկսումից հետո, կքննարկի Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերը՝ իր կողմից Կարմիր հրապարակում հուշանվերներ և գումար բաժանելու մասին: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է հանձնաժողովի նախագահ Օթարի Արշբան:

Ժիրինովսկին տոնական օրերին ակտիվորեն այցելել է տոնավաճառներ և մարդաշատ վայրեր: Հունվարի 6-ին նա եղել է Կարմիր հրապարակում և շփվել մայրաքաղաքի բնակիչների հետ: Այնտեղ նա լուսանկարվել է քաղաքացիների հետ, նրանց հուշանվերներ, գումար և չեբուրեկիներ է բաժանել:

«Երեխաներ, հաշմանդամներ, է՞լ ով կա: Որբեր, գյուղացիներ, խոլոպներ»,-ընթացքում ասել է Ժիրինովսկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող տոնավաճառի այցելուներին գումար է բաժանել, ինչը ուղիղ եթերով հեռարձակվել է Instagram սոցիալական կայքի պատգամավորի էջում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ