fbpx
Աշխարհ

Ջո Բայդենը մեկ օրում 6.3 մլն դոլար է հավաքել նախագահական քարոզարշավի համար

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Գումարը տրամադրել են մոտ 97 հազար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Հրատարակությունը նշում է, որ Բայդենին հավաքված միջոցների ծավալով հաջողվել է գերազանցել դեմոկրատներին, որոնք հայտարարել են ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մասին:

Մոտ 20 դեմոկրատներ արդեն հայտարարել են նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին:

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ