fbpx
Աշխարհ

Ջո Սեսթաքը միացել է ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքին

Նախկին կոնգրեսական և ՌԾՈՒ պաշտոնաթող ծովակալ Ջո Սեսթաքը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Շնորհակալություն, որ ժամանակ եք հատկացրել հասկանալու համար, թե ինչու եմ հայտարարում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին… Ամերիկացիներին հիմա պետք է մեկը, որը նրանց առաջ պատասխանատու է, որը վեր է կանգնած իր անձնական շահերից, վեր կուսակցությունից, վեր ցանկացած հատուկ շահից, նախագահ, որն օժտված է գլոբալ փորձի խորությամբ, որպեսզի վերականգնի աշխարհում Ամերիկայի առաջնորդությունը և որպեսզի պաշտպանի մեր ամերիկյան երազանքը»,- նշված է Սեսթաքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նրա գլծավոր նպատակներն են կլիմայական փոփոխության արգելակումը և անարդարությունը վերացնելու ձգտումը։ Ըստ նրա լիբերալ աշխարհը բախվել է հենց այս խնդիրներին։

Նա հավելել է, որ ծառայել է որպես ԱՄՆ կոնգրեսական Փենսիլվանիայից՝ 2 ժամկետ ընտրվելով: Նշել է, որ իր թեկնածությունն առաջադրելու մասին մյուսներից ավելի ուշ է հայտարարել, քանի որ դստեր մոտ ուղեղի քաղցկեղը վերսկսվել էր և ինքը պետք է նրա կողքին լիներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ