fbpx
Սպորտ

Ժոել Մատիպը նոր պայմանագիր է կնքել Լիվերպուլի հետ

«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը նոր պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը։

Համաձայնագիրը նախատեսված է 5 տարով, այն կավարտվի 2024 թվականի ամռանը։

Մատիպը 2016 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլի» կազմում, ուր նա տեղափոխվել էր «Շալկե-04»-ից։ Այս ընթացքում նա մերսիսայդցիների կազմում 107 հանդիպման է մասնակցել։

Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մատիպին ազատ խաղացողի կարգավիճակում ձեռք բերելն անվանել էր թիմի լավագույն տրանսֆերներից մեկն այն տարիների ընթացքում, ինչ ինքն աշխատում է անգլիական ակումբում։

Մատիպն այժմ հանդիսանում է «Լիվերպուլի» հիմնական պաշտպանը, նա խաղում է Վիրջիլ վան Դեյկի հետ։ Սեպտեմբերին կամերունցին ճանաչվել է ԱՊԼ-ի՝ ամսվա լավագույն խաղացող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ