fbpx
Աշխարհ

Ջոնսոնը հայտնել է, որ բոլոր նախարարները կողմ են հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի հայտարարել է, որ իր կառավարության բոլոր անդամները կողմ են, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ։ Ինչպես տեղեկացնում է The Independent թերթի կայքը, նախօրեին կազմավորած կառավարության առաջին նիստում Ջոնսոնն ընդգծել է, որ իր վարչապետության առաջիկա երեք ամիսները շրջադարձային կլինեն բրիտանական պատմության մեջ։

«Ինչպես բոլորդ գիտեք, մեր առջև վիթխարի մասշտաբի խնդիր է կանգնած։ Դա շրջադարձային պահ է մեր երկրի պատմության մեջ: Հիմա մենք բոլորս կողմ ենք, որ երկիրը դուրս գա Եվրոպական միությունից հոկտեմբերի 31-ին կամ դրանից շուտ՝ առանց որևէ «եթե»-ի ու առանց որևէ «բայց»-ի։ Բայց մենք չենք սպասի հոկտեմբերի 31-ին, որպեսզի սկսենք իրականացնել նոր ցնցող ծրագիրը մեր երկրի համար, նշանակում է՝ մենք պետք է իրականացնենք այն, ինչն իսկապես կարևոր է մեր մարդկանց համար»,-ասել է Բրիտանիայի նոր վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ